Ես ու իմ ընկերը զբոսնում էինք այգում։ Ես հարցրի նրան.
— Ինչո՞ւ ես լուռ այսօր։
Նա ժպտաց ու ասաց.
— Ոչինչ, պարզապես մածում եմ։
Ես ձեռքս դրեցի նրա ուսին ու ասացի.
— Լավ, ես կողքիդ եմ, ուզու՞մ ես պատմել, թե ինչ է պատահել։
Նա հանգիստ սկսեց պատմել, իսկ ես լսեցի։ Դրանից հետո մենք միասին որոշեցինք, թե ինչպես լուծենք այդ խնդիրը։
Monthly Archives: October 2025
Վատ ընկերը
Աթաբեկ Խնկոյան
Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես,
Բայց մեջներին չկար աղվես
Էնտեղ մեկն էլ
Մի պառավ գել
Ասավ. — Արքա՜ ,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը՝
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տե՜ս, չի եկել:
Ցավը թողած՝
Արքան գոռաց,
Թե՝ հա՜ թռեք,
Էն ըմբոստին
Ոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռա՜ծ…
— Ասեմ ձեռաց,-
Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի՝ դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա՜ էստեղը,
Հա՜ էնտեղը,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը՝ շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը,
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը:
Մռնչալ – Ուժգին ձայնով գոչել, մռնչյուն հանել
Ատյան – Ժողովատեղի (դահլիճ, հրապարակ)
Զրպարտել – Մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդել, մեկի մասին վարկաբեկիչ սուտ բաներ տարածել` գրել
Վեհափառ – Վեհ ու փառավոր, վսեմ ու պանծալի ոգով տոգորված
Ըմբոստ – Դիմադարձություն անող, հանդուգն, հակառակող, չլսող, անհնազանդ
2․ Ինչի՞ց էր տառապում առյուծ արքան:
Առյուծ արքան տառապում էր իր կողի ցավից։
3․ Ո՞վ մեղադրեց աղվեսին, որ չի եկել:
Մի պառավ գել մեղադրեց, որ աղվեսը չի եկել։
4․ Ի՞նչ դեղ առաջարկեց աղվեսը արքայի ցավի համար:
Աղվեսը գելի մորթուց մուշտակ առաջարկեց առյուծ արքային։
5․ Բնութագրի՛ր առյուծին, գայլին, աղվեսին:
Առյուծ – արքան է, ուժեղ ու վախեցնող, բոլորը վախենում են իրենից:
Գայլ – կատարում են այն, ինչ ասում է արքան, չեն մտածում ինքնուրույն, միայն վախենում են:
Աղվես – խելացի ու հնարամիտ է:
6․ Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին:
Ես առյուծին խորհուրդ կտայի, որ նա մի փոքր նուրբ լիներ բոլորի հետ։
29.10.2025 Մաթեմատիկա
Друзья

Пингвин Поли мечтал найти себе друга. Он поплыл на льдине и попал на остров. Там он познакомился с морским котиком по имени Мурик. Они сразу подружились. Поли учил Мурика плавать, а Мурик показал, как надо ловить рыбу. Теперь они
Вопросы
1. Как звали пингвина?
Пингвина звали Поли.
2. На чем поплыл Поли до острова?
Поли поплыл на льдине.
3. Кто такой Мурик?
Мурик марской котик.
4. Чему учил Поли Мурика?
Поли Мурика учил ловить.
5. Кто умел ловить рыбу?
Мурик умел ловить рыбу.
Прочитай загадку и найди отгадку.
В жёлтой шкуре,
Кислый он.
А зовут его лимон.
Խուլի այծերը

Աթաբեկ Խնկոյան
Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես-դեն` այծերը գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս և հարցնում է.
-Բարի աջողում, ապե՛ր, այծերս չե՞ս տեսել:
-Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով՝ պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպե՛ր, այծերս գտա. առ՝ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,֊ զարմանալով ասում է արտավար խուլը:
– Ի՞նչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես՝ մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ՛, ես չեմ կոտրել, ֊ բարկացած ասում է մեկը:
– Չէ՛, ես է՛ս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա՝ նրան, նա՝ սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
-Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես է՛դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
– Ա՛յ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել, ասում է, թե՝ այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, -պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի էն անզգամ հարսը տանն է՝ ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:
արտավար-արտ վարող
քյոխվա– գյուղի մեծահարուստ ղեկավար, գյուղապետ
խնդիր-այստեղ՝ խնդրանք
Հարցեր և առաջադրանքներ
1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
– Խուլը կորցնում է այծը։
– Գնում է այծերը որոնելու:
– Ճանապարհին հանդիպում է մի ուրիշ խուլ մարդու, որը վար է անում։
– Այծատերը կարծում է, թե վար անողը ցույց է տալիս այծերի գտնվելու ուղղությունը։
– Գտնում է այծերը և բերում վար անողի մոտ՝ խոստացած այծը տալու։
– Մյուսը հրաժարվում է՝ ասելով, թե ոչինչ չգիտի։
– Սկսում են վիճել ու գնում են քյոխվու մոտ։
– Ճանապարհին հանդիպում են մի խուլ պառավի, որը հարսից փախած էր։
– Խուլ այծատերը պատմում է իր պատմությունը պառավին։
– Վար անող խուլն էլ իր պատմությունն է ասում։
– Պառավը, չլսելով ճիշտ, պատասխանում է․ «Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, բայց ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի էն անզգամ հարսը տանն է՝ ես էն տունը ոտ կոխողը չեմ»։
2. Այծատերի անունից պատմի՛ր մինչև նրա և վար անողի կռվելը:
Մի օր այծերս կորան: Փնտրելիս հանդիպեցի մի մարդու, որ վար էր անում։ Հարցրի՝ «Այծերս չե՞ս տեսել», նա ձեռքը մի կողմ թափ տվեց։ Մտածեցի՝ էն կողմն են գնացել, խոստացա՝ պոզը կոտրած այծս նրան կտամ։ Գտա այծերս, բերեցի, ուզում էի խոստացածս տամ, բայց նա չընդունեց։ Սկսեցինք վիճել ու կռվեցինք։
3. Վար անողի անունից պատմի՛ր այդ հատվածը:
Վար էի անում, երբ մի մարդ եկավ ու բան ասաց։ Չլսեցի՝ ինչ, ձեռքս մի կողմ թափ տվեցի՝ «Լավ է՝ այսպես ցանեմ»։ Հետո վերադարձավ, բերի այծերը, ասում էր՝ պոզը կոտրածը քեզ կտամ։ Ես զարմացա, ասացի՝ «Ես ոչինչ չգիտեմ», ու կռվեցինք։
4. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, -պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի էն անզգամ հարսը տանն է՝ ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:
Երեք խուլ այծերն ու կորած պառավը
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։
Այծերը սպասեցին, սպասեցին, չեկավ։ Շուտով նրանք շատ սովածացան։ Գնացին փնտրելու։ Գոմի կողքի պատի տակ գտան պառավին՝ քնած, ձեռքին կաթով լի գավաթ։
Այծերը խմեցին կաթը, պառավը արթնացավ ու ասաց՝
— Է՝հ, լավ է, որ գոնե երբ սովածանում եք, ինձ հիշում լսում եք։
Սակայն, պարզվում է, որ պառավը շատ երկար կանչել էր այծերին, բայց քանի որ նրանք խուլ էին, ոչինչ էլ չէին լսել։
Ուսումնական աշուն
Ուսումնական աշուն նախագիծ





















Ինչո՞ւ է երկինքը կապույտ
Տեղեկատվական
Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև, երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու` ինչու է երկինքը կապույտ։
Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին, երկինքը սև է երևում: Պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
երանգ – գույն
2․ Ի՞նչ գույն ունի երկինքը:
Երկինքը կապույտ է։
3․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:
Օդը պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։
4․ Գրի՛ր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը.
Վերև-ներքև
սպիտակ-սև
հաստ-բարակ
հեռանալ-մոտենալ