Monthly Archives: October 2025

Лето

Найди в тексте слова: солнце, деревья, дети, мороженое.

  1. Ответь:

    Что светит летом?
    Летом светит солнце.

    В саду какие деревья?
    В саду зелёные деревья.

    Что делают дети в реке?
    Дети купаются в реке.

    Какое мороженое мы едим?
    Летом мы едим сладкое мороженое.

Մեր օրը Էդիթ Պրինտում

Այսօր մենք դասարանով այցելեցինք Էդիթ Պրինտ՝ ծանոթանալու տպագրական գործի ընթացքին, գրքերի ստեղծմանը։ Այնտեղ մեզ դիմավորեցին շատ ջերմ։ Սկսեցինք մեր օրը շրջայցով։ Տեսանք, թե ինչպես են պատրաստվում էջերը, ինչպես է աշխատում տպագրական մեքենան։ Այնուհետև մեզ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ճիշտ ձևավորել տեքստը՝ գիրք կամ ամսագիր պատրաստելիս։
մեզ ասացին նաև, որ գրքերը կազմում են երկու ձևով՝ մեկը փափուկ կազմով, մյուսը՝ կոշտ կազմով։ Փափուկի կազմը մարդը կարող է շարժել, իսկ կոշտը մարդը միայն կարող է բացել և փակել։
Օրը եզրափակեցինք հարցուպատասխանով և համատեղ լուսանկարով՝ գեղեցիկ հիշողություն ունենալու համար։ Հանդիպումն անցավ հետաքրքիր և ուսանելի։

Աստղեր

Տեղեկատվական

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն։ Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։
Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն։
Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Տրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
վիթխարի-շատ մեծ, հսկա։
անզեն – զենք չվերցրած, չզինված։
անկայուն – ոչ կայուն, ոչ հաստատուն, փոփոխական։
հրեղեն – հրից բաղկացած, որի նյութը հուր է։
սպառել – գործածելով՝ օգտագործելով վերջացնել:
վերածվել – դառնալ։

2․ Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը։

3․ Ի՞նչ գույն են աստղերը:
Աստղի գույնը կապտասպիտակավուն է։

4․ Ինչի՞ց է կախված աստղի գույնը:
Աստղի գույնը կախված է իր ջերմաստիճանից։

5․ Ի՞նչ նոր բան իմացար: Գրի՛ր բլոգումդ։
Ես իմացա, թե աստղերը ինչ գույնի են, չափի, և ինչից է կախված աստղի գույնը։

Վայր ընկնող աստղեր

Տեղեկատվական

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:
Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Տեքստում նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
զմայլվել-զմայլել
արծաթափայլ-արծաթի փայլ՝ փառ ունեցող, արծաթի պես փայլուն
Հրավառ-հրավառվող, վառող, բռնկվող
մարել-հանգցնել,
բռնկում-որևէ բանի բուռն դրսևորում՝ արտահայտություն:

2․  Ինչ է նշանակում «աստղ ընկավ» արտահայտությունը։
Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

3․ Ի՞նչ են իրականում տեսնում մարդիկ, երբ ասում են «աստղ ընկավ»։
Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:

4․ Ինչպես են անվանում այս երկնային մարմինները։
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:

5․ Որ ամիսներին է ավելի հաճախ նկատվում այս երևույթը։
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի:

6․ Ինչ է լինում, երբ խոշոր երկնաքարերը անցնում են մթնոլորտի միջով։
Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Բալզաթցիների նոր արկածները

Մի անգամ Բալզաթցիները որոշեցին լուսինը գրավել։ Նրանք պայմանավորվեցին, որ հենց հաջորդ օրն են սկսելու։ Նրանք հավաքվեցին, որ պլան գծեցին և շարժվեցին առաջ։ Բալզաթցիները լուսինը պարանով կապեցին և քաշելուց գոռում էին․
– Մե՜կ, երկու՜, քաշեցինք։ Մե՜կ, երկու՜, քաշեցինք։
Քաշում էին, քաշում և ահա վերձապես գրավեցին լուսինը։ Լուսինը տարան, որ մարդիկ տեսնեն, թե ինչ ուժեղ են և քաջ Բալզաթցիները։ Բալզաթցիների առաջնորդը դարձավ թագավոր Բալզաթցիների աշխարհում, իսկ մնացածը՝ օգնականներ։ Ահա և այսպես Բալզաթցիների անունը հայտնի դարձավ աշխարհին։

Зайчонок

  1. Вопросы:
  1. Кто был труслив? зайчонок был труслив.
  2. От кого прятался зайчонок? зайчонок прятался от болших взерей.
  3. Где он прятался? зайчонок прятался за соснами.
  4. Кого зайчонок боялся? зайчонок боялся от волка и лису.
  5. Что делал зайчонок, когда видел волка и лису? зайчонок убегал в лес.







Արև

Տեղեկատվական

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր հոմանիշները:

արեգակ-արև
ջերմություն-տաքություն
խավար-մթություն

  1. Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ:
    Արևը։
  2. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում:
    Աստղեր։
  3. Լուսինը երկնքում ի՞նչ է անում:
    Լուսինը երկնքում անդրադարձնում է արևի լույսը։
  4. Աստղերը երկնքում ի՞նչ են անում:
    Աստղերը երկնքում փայլում են։
  5. Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջ

Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

Լուսին

Տեղեկատվական

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան  նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

2. Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը:
Արևը մեզանից հեռու է։

3. Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը:
Արևը ավելի մեծ է քան լուսինը։

4. Շարունակի՛ր.

    Արևը մեզնից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։

    Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։

    Լուսնի վրա ոչ օդ կա, ո՛չ ջուր։

    Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։