Monthly Archives: January 2026

My Happy World

 Hello, I am Nancy Gharibyan. I am a student at MSKH. This is my winter camp project. This is my happy book. You can see my favorite heroes in my book. Winter camp is always cool and nice. I love winter camps. In this video you can see some parts of my winter camp English project.

Երբ մտքերը սառչում են օդում – Ալբերտ Մորավիա

Մաս 2

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ, Օձ Ա. Ձուկ, Չկա քեզ պես Սիրուն ձուկ:

Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոռլլլլլլլլլլլլլպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպօ ացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:

Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:

Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:

Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:

Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:

Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:

Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:

Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:

Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…

Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:

Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:

Ի՞նչ իմանաս:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
    ա. երբ նա Բևեռում էր ապրում
    Երբ ծովացուլը ապրում էր Բևեռում, նա ընդհանրապես չէր մտածում։
    Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից։

    բ. երբ նա Արևադարձում էր ապրում։
    Երբ ծովացուլը ապրում էր Արևադարձում, նա այնքան էր մտածել, որ իր մոտ արդեն սովորություն էր դարձել և էլ չէր կարող դադարել մտածել:

  2. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ես կարծում եմ, որ վատ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ ուրիշի մտքերը, որովհետև կարող է մեկը վատ բան մտածի ուրիշի մասին, և այդ մարդը կարողանա կարդալ և նեղանա։

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս՝
    ա. Բևեռի բնակիչներին
    Ես խորհուրդ եմ տալիս Բևեռի բնակիչներին, որ նրանք հաճախ գնան Արևադարձ, որպիսի մի քիչ էլ մտածեն տարբեր բաների մասին։

    բ. Արևադարձի բնակիչներին
    Ես խորհուրդ եմ տալիս Արևադարձի բնակիչներին, որ նրանք շատ չկրկնեն․ «Վա՜յ, ի՜նչ գեղեցիկ ես այսօր», որովհետև կարող է մեկ ուրիշը խանդել նրան։

  2. Գտի՛ր «կրկնվող» բառը։
    Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:
    Կրկնվող բառը արևն է։

  3. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.
    սիրուն — գեղեցիկ
    ակնթարթ — պահ
    հսկա — բարձրահասակ
    անմիջապես — անմիջաբար
    արև — արեգակ

  4. Հորինի՛ր.
    «Միլիոն տարի մեզանից հետո»
    Լինում է, չի լինում մի աշխարհ է լինում, որտեղ շա՜տ հետաքրքիր բաներ կային, օրինակ՝ քայլող ժամացույց, հեռուստացույց, որը կարող էր ճաշ եփել, պիցցա պատրաստել և տարբեր համեղ բաներ։ Այդ աշխարհում հեռախոսը խոսում էր մարդու փոխարեն, պատասխանում էր բոլոր հարցերին։ Շուտով մարդիկ հոգնեցին և ձանձրացան այս ամենից։ Նրանք որոշեցին վերջ տալ այս ամենին և ապրել իրենց հոգեհարազատ ձևով։

Երբ մտքերը սառչում են օդում. Ալբերտ Մորավիա

(1-ին մաս)

 Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած  սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
 -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
– Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
 – Ի՞նչ ես ասում:
 -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
 -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
– Ի՞նչ էիր մտածում:
 – Տարբեր բաներ:
 – Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
– Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
 – Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
– Իհարկե:
 – Իսկ ի՞նչ ես մտածում:
– Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
– Ի՞նչ ես մտածում իմ մասին:
– Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:  Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

 1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բևեռ – Երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը:
ծովացուլ – Թիստանիների կարգին պատկանող ծովային կաթնասուն կենդանի, ծովափիղ:
կիսախուփ – Կիսով չափ խփված՝ փակված, կիսաբաց:
օձաձուկ – Օձանման ձուկ:
արևադարձ – Դեպի արևի կողմը դարձած, արևահայաց:

 2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
 ա. գլուխներս առնենք – կորչենք – փախչենք
բ. կուշտ մտածել – երկար մտածել

3. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:
Մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

4. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:
Շատ շոգ էր այնտեղ: Այնտեղ մտքերը չէին սառչում ու մնում էին անտեսանելի:

5. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:
Միտքը փոքրիկ, խելացի, բայց երբեմն շատախոս ընկեր է քո ներսում։

6. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:
Աշխարհը շատ լուռ կդառնար։

7. Նշի՛ր «կրկնվող» բառը: Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:
Ծով

8. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից հավ
Ծով – հով – հավ

9. Հորինի՛ր. «Սառնարանում ապրող մտքերը»
Կար, չկար մի սառնարան կար։ Այնտեղ ապրում էին ուրախ մտքեր։ Երբ ինչ-որ մեկը տխրում էր և տխուր մտքեր էր ունենում իր գլխում, սառնարանը բացում էր ու մի միտք ուրախ միտք սահում էր նրա գլխի մեջ։ Այդպես մարդիկ օգտվում էին այդ սառնարանից և փորձում էին երբեք չտխրել։

                                                                                                                           

Կույրերի կարծիքը


Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ
1. Առակը համառոտ պատմի՛ր:
Օրը ցերեկով մի քանի կույր հանդիպում են փղին։ Ամեն մեկը շոշափում է փղի տարբեր մասերը՝ մարմինը, ոտքը, կնճիթը, պոչը, և նրանք կարծում են, թե փիղն այն է, ինչ իրենք են պատկերացրել: Նրանք վիճում են միմյանց հետ՝ չիմանալով ճշմարտությունը։ Եվ այդպես էլ հեռանում են՝ չիմանալով, որ իրենց առաջ մի մեծ փիղ էր կանգնած։

2. Ի՞նչ է սովորեցում առակը:
Առակը սովորեցնում է, որ պետք է լսել ուրիշներին, փորձել հասկանալ նրանց։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:
Սիրելի՛ հերոսներ,
Ես կարդացի ձեր պատմությունը և կարծում եմ, որ բոլորդ էլ ճիշտ էիք, բայց սխալ էիք նրանում, որ մեկդ մյուսին չէր լսում։
Խորհուրդ եմ տալիս միշտ լսել միմյանց, հարգել որիշի կարծիքը և չվիճել։

4. Ի՞նչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:
Եթե նրանք հանդիպեին սիրամարգի, մեկը կկարծեր, թե դա ծաղիկ է, մյուսը՝ փոքրիկ թռչուն, և նրանք էլի կվիճեին։

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ
Երեք – երրորդ
Ութ – ութերորդ
Չորս – չորրորդ
Վեց – վեցերորդ
Յոթ – յոթորերդ
Մեկ – առաջին

Այց ժողովրդական արվեստի թանգարան


Այսօր մեր դասարանով գնացինք ժողովրդական արվեստի թանգարան։ Օրը սկսեցինք դպրոցի ընդհանուր պարապմունքով, որից հետո դուրս եկանք դպրոցից և ավտոբուսով գնացինք թանգարան։
Երբ հասանք թանգարան, ծանոթացանք մեր գիդի՝ պարոն Գրիշայի հետ։ Նա շատ բարի, զվարճալի և հետաքրքիր մարդ էր։ Ամեն ինչ պատմում էր շատ հետաքրքիր ձևով, և բոլորս ուշադրությամբ լսում էինք։
Ես այդ թանգարանում չէի եղել։ Երբ մտանք ներս, առաջինը նկատեցինք շատ գեղեցիկ և վառ գույներով կարպետները։ Գրիշա պապիկը մեզ պատմեց կարպետների պատմությունները և ասաց, որ դրանք ցուցադրվել են տարբեր երկրներում։ Նա նաև նշեց, որ սա Հայաստանի ամենահին թանգարաններից մեկն է։
Թանգարանում ամեն ինչ շատ մաքուր և կոկիկ էր։ Տեսանք նաև գորգեր, աղամաններ, սպասքի պարագաներ և կուժեր։ Գրիշա պապիկը մեզ պատմեց, թե հին ժամանակներում ինչպես էին շորեր կարում, ներկում և ձևավորում։
Այցելությունը շատ հետաքրքիր էր, և մենք հաճույքով շրջեցինք թանգարանում։

Ձմեռային խաղերը Ջրվեժում

Այսօր ես իմ դասարանով և առաջին դասարանցիների հետ գնացինք Ջրվեժի արգելոց։ Սկզբում բարձրացանք մի փոքր բլուր, թեյ խմեցինք, հետո գնացինք սահելու։ Սահելու բլուրը շատ երկար էր և հավես։ Սահելուց հետո բոլորս միասին գնացինք նախաճաշելու։
Նախաճաշելուց հետո սկսեցինք խաղալ տարբեր ձմեռային խաղեր։ Երեխաների մի մասը բաժակներից աշտարակ էր կառուցում, իսկ մյուսները ձնեմարդ էին պատրաստում։
Ինձ շատ դուր եկավ մեր այսօրվա ճամփորդությունը։ Այն շատ հետաքրքիր և ուրախ էր։

Դդմահեքիաթ․ Ճամփորդասեր դդումը

Լինում է, չի լինում, մի փոքրիկ դդում է լինում, որը շատ էր սիրում ճամփորդել ու գրքեր կարդալ։ Դդումը տաս տարեկան էր և որոշեց իր տարեդարձը նշել Սևաբերդում։ Ծննդյան օրը նա ճամփա ընկավ և ճանապարհին հանդիպեց նոր ընկերների՝ ձիու, նապաստասկի, շնիկի։ Նրանք միանգամից ընկերացան և որոշեցին միասին ճամփորդել: Միասին կատակեցին, խաղացին ու պատմություններ պատմեցին, և այդպես հասան Սևաբերդ։ Սևաբերդում նրանք շատ լավ ժամանակ անցկացրեցին, նշեցին դդմի տարեդարձը: Դդումը հասկացավ, որ ճամփորդելը ոչ միայն նոր տեղեր տեսնելու, այլ նաև լավ ընկերներ ձեռք բերելու, հիշարժան օրեր ապրելու համար է։

Տեղեկություն դդմի մասին


Դդումը խոհարարության մեջ օգտագործվում է տարբեր ձևերով։ Դդմի բաղադրիչ մասերի մեծ մասն ուտելի են, ներառյալ մսոտ կեղևը, սերմերը, տերևները և նույնիսկ ծաղիկները։ Միացյալ Նահանգներում և Կանադայում դդումը Հելոուինի և Գոհաբանության օրվա հյուրասիրության մասն է։ 
Դդմի խյուսը երբեմն պատրաստվում և սառեցվում է հետագա օգտագործման …
Հասած դդումը կարելի է խաշել, շոգեխաշել կամ տապակել։ Հյուսիսային Ամերիկայում դդումները աշնանային բերքի շատ կարևոր, ավանդական մասն են, որից պատրաստվում է պյուրե և ապուրներ։
Դդմի սերմերը, որոնք նաև հայտնի են որպես «պեպիտա», ուտելի են և ունեն սննդարար մեծ արժեք։ Դրանք ունեն մոտ 1,5 սմ երկարություն, հարթ են, ասիմետրիկ ձվաձև, բաց կանաչ գույնի են և սովորաբար ծածկված են սպիտակ կեղևով, սակայն կան դդմի որոշ սորտեր, որոնց սերմերը կեղև չունեն։