Archive | February 2026

<<Կատվի տունը>>

 (հեղինակ՝ Սամուիլ Մարշակ)

Կար-չկար մի կատու կար։ Նա ապրում էր մեծ ու շքեղ տանը։ Տունը երկհարկանի էր, պատուհանները՝ լայն ու փայլուն, սանդուղքը՝ գեղեցիկ ոլորապտույտ։ Բակում ծաղիկներ էին աճում, իսկ ներսում ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր։ Կատուն շատ էր սիրում իր տունը և հպարտությամբ ցույց էր տալիս բոլորին։

Մի օր նա մեծ խնջույք կազմակերպեց։ Տանը լույսերը վառվեցին, սեղանը լցվեց համեղ ուտեստներով։ Եկել էին Այծը, Խոզը, Աքաղաղը, Հավը և ուրիշ կենդանիներ։ Նրանք ներս մտան, հիացան տան գեղեցկությամբ և գովեցին Կատվին։

— Ի՜նչ գեղեցիկ տուն ունես,— ասաց Այծը։
— Ի՜նչ ճոխություն,— զարմացավ Խոզը։

Կատուն ժպտում էր, կարևոր քայլերով շրջում սենյակներում և ուրախանում, որ բոլորը հիանում էին իրենով։

Հանկարծ դուռը թակեցին։ Դրսում կանգնած էին երկու փոքրիկ որբուկներ։ Նրանք սառած էին ու քաղցած։

— Մորաքույր Կատու,— խնդրեցին նրանք,— մեզ ներս թող, դրսում շատ ցուրտ է։

Կատուն նայեց նրանց և ամաչեց հյուրերի առաջ։ Նա չուզեց ընդունել աղքատ ձագերին և վռնդեց նրանց։

Փոքրիկները տխուր հեռացան։

Խնջույքը շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Հանկարծ խոհանոցից ծուխ բարձրացավ։ Մի կայծ ընկավ վարագույրի վրա, և կրակը սկսեց տարածվել։ Հյուրերը վախեցան և շտապ դուրս փախան։ Կրակը մեծացավ, և շքեղ տունը ամբողջությամբ այրվեց։

Առավոտյան Կատուն կանգնած էր մոխրի առաջ։ Նա այլևս տուն չուներ։

Նա հիշեց երեկվա խնջույքը և որոշեց օգնություն խնդրել այն կենդանիներից, որոնք այնքան էին հիացել իր տանը։ Սկզբում գնաց Այծի տուն։ Թակեց դուռը, բայց Այծը կիսաբաց արեց այն ու ասաց, թե իր տունը նեղ է, տեղ չունի հյուր ընդունելու։

Կատուն հուսահատ քայլերով գնաց Խոզի մոտ։ Խոզը պատուհանից նայեց և շտապ արդարացավ, թե զբաղված է և չի կարող օգնել։ Աքաղաղն էլ իր հերթին պատճառ բերեց, թե գիշերը անհանգիստ կլինի։ Այդպես բոլոր երեկվա հյուրերը հերթով փակեցին իրենց դռները Կատվի առաջ։

Տխուր ու հոգնած Կատուն կանգ առավ ճանապարհի եզրին։ Նա այլևս չգիտեր, թե ուր գնալ։ Հանկարծ հիշեց փոքրիկ ձագերին, որոնց ժամանակին վռնդել էր։ Ամաչելով, բայց հույսով, նա գնաց նրանց փոքրիկ տնակը։

Ձագերը տեսան Կատվին և առանց վարանելու բացեցին դուռը։
— Մորաքույր Կատու, ներս արի,— ասացին նրանք։

Տունը փոքր էր, կահույքը՝ համեստ, բայց ներսում տաքություն ու խաղաղություն կար։ Կատուն նստեց օջախի մոտ, ձեռքերը տաքացրեց և երկար ժամանակ լուռ մնաց։ Նա հասկացավ, որ իսկական ջերմությունը շքեղությունից չէ, այլ բարի սրտից։

Նա ներողություն խնդրեց ձագերից և շնորհակալություն հայտնեց նրանց։ Այդ օրվանից նրանք միասին ապրեցին, աշխատեցին ու օգնեցին միմյանց։ Քիչ-քիչ նրանք նոր տուն կառուցեցին։ Այն մեծ չէր, բայց ամուր էր և լի սիրով։

Կատվի տունը

Մենք այսօր դասարանով գնացել էինք Կատվի տունը ներկայացումը դիտելու։ Այն շա՜տ հետաքրքիր էր։ Այնտեղ կար մի սպիտակ չար կատու, որը հետո դարձավ բարի։ Ես այժմ ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Մի օր խոզը, հավը, աքաղաղը, և երկու այծերը հյուր եկան չար կատվին։ Խոզը, հենց որ տուն մտավ, մի սեղան տեսավ և այդ սեղանի վրա նստեց, կատուն խոզին ասաց, որ կկոտրվի և որ այն շատ թանկարժեք է։ Հետո էլ կատուն որոշոց դաշնամուր նվագել, որ աքաղաղն էլ երգի։ Դրանից հետո աքաղաղը կատվին հրավիրեց պարելու։ Կատուն համաձայնվեց։ Նրանք սկսեցին պարել։ Հետո էլ որոշեցին, որ մնացածն էլ պարեն։ Եվ այդպես շարունակ։ Հնակարծ տան ներքևի հարկից երկու փոքրիկ փիսիկներ դուրս եկան և խնդրեցին, որ իրենց մի փոքր ուտելիք տան և տաքացնն, որովհետև այնտեղ ցուրտ էր, իսկ չար կատվի տանը տաք էր։ Չար կատուն չէր թողնում, որ փիսիկները մտնեն իր տուն։ Հյուրերը զարմացան և հարցրեցին․
– Կատու՛, այս փիսիկները քո՞նն են այսպես կեղտոտ։
Չար կատուն ասաց, որ ոչ, նրանք իրենը չեն։ Խեղճ փոքրիկ կատուներին դուրս հանեց։ Հետո հյուրերը գնացին տուն, և չար կատվի տունը այրվեց։ Նա լացում էր։ Նա գնաց ընկերների մոտ՝ մեկ գիշերով, բայց նրանց հարմար չէր կատվին ընդունել։ Չար կատուն դուրսը մնաց, և փոքրիկ կատուները նրան տեսան։ Քանի որ նրանց մոտ մի փոքրիկ ծածկոց կար, նրանք որոշեցին չար կատվին ծածկել։ Կատուն զարմացավ և ներողություն խնդրեց։ Հետո ասաց, որ նա հիմա տուն կշինի և կդառնա իրենց մայրը, ու միասին կապրեն խաղաղ և երջանիկ։ Եվ այդպես չար կատուն դարձավ բարի կատու։

10 փաստ շան մասին

  1. Գերհոտառություն. Շների հոտառությունը անգամ ավելի լավ է, քան մարդկանցը։
  2. Թաց քիթ. Քթի թացությունը հոտի ուղղությունը որոշելու համար է։
  3. Խելացիություն. Նրանք հասկանում են մինչև 250 բառ/ժեստ և հավասարազոր են 2-ամյա երեխայի մտավոր մակարդակին։
  4. Հույզեր. Շները կարող են զգալ մարդու տրամադրությունը, վախը, ուրախությունը և նույնիսկ կանխատեսել ժամանակը։
  5. Երկրամագնիսական դաշտ. Նրանք օգտագործում են Երկրի մագնիսական դաշտը նավիգացիայի և տուն վերադառնալու համար։
  6. Ատամների քանակ. Քոթոթներն ունեն 28 ատամ, իսկ մեծահասակ շները՝ 42։
  7. Տեսողություն. Չնայած գույները քիչ են տարբերում, նրանք գերազանց տեսնում են մթության մեջ։
  8. Առաջին տիեզերագնացներ. Շներն առաջին կենդանիներն են եղել, որոնք ուղարկվել են տիեզերք։
  9. Զկրտոց. Շները կարող են զկրտալ, երբ շատ արագ են ուտում կամ խմում։
  10. Սթրեսի նվազեցում. Շան հետ շփումը բարձրացնում է մարդու տրամադրությունը և նվազեցնում սթրեսը։

Կենդանիների վեճը – Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը
ամենից շատ ինձ է սիրում:
– Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
– Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:
– Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
– Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:
– Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը… Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
Երեխանց – մանուկ, նորածին
Ժրաջան – Ջանասեր, աշխատասեր, գործունյա:
Եզնուկ – փոքր եզ
Գերդաստան – Ընտանիք:
Խնոցի – Կավե կամ փայտե երկարավուն տակառաձև անոթ, որի մեջ լցնում են սերը, մերվածքը և հարում՝ կարագ ստանալու համար, ծփոց, ձձում:
Երախտագետ – Երախտիքը ճանաչող՝ գիտակցող, իրեն արված լավությունը գնահատող:
Բողար – շան անուն

2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։
Կենդանիների տերը շա՜տ բարի էր: Նա եզին, կովին և շանը հավասար էր սիրում և հասկանում էր ամն մեկի կարևորությունը։

3. Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ:
«Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Այո, ես համամիտ եմ տիրթջ հետ, որովհետև բոլորին պետք է սիրել հավասար։

4. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:
Ես ամենաշատը հավանեցի շանը և տիրոջը, որովհետև շունը շա՜տ խելացի էր, իսկ տերը՝ հոգատար ու բարի:

Փետրվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Գրքի տոնի առիթով միայն չորս սովորող էր գիրք բերել։ Նրանցից ամեն մեկը դասարան էր բերել 12 գիրք։ Ինը գիրք էլ բերել էր դասվարը։ Քանի՞ գիրք էին հավաքել դասարանում:

Լուծում 1) 4 x 12 = 48 2) 48 + 9 = 57 Պատասխան՝ 57։

2. Դպրոցի միջանցքում մեկ շարքով 28 դիմակ էր դրված։ Եկան առաջին դասարանցիները և վերցրին ամեն երրորդ դիմակը։ Հետո եկան երկրորդ դասարանցիները և մնացած դիմակներից վերցրին ամեն երրորդ դիմակը։ Նրանցից հետո եկան երրորդ դասարանցիները և վերցրին մնացածից ամեն երրորդ դիմակը։ Դրանից հետո քանի՞ դիմակ մնաց շարքում։

Լուծում 1) 28 – 9 – 6 – 4 = 9 Պատասխան՝ 9։

3. Մարմնամարզության պարապմունքին 48 սովորող կանգնած էր չորս շարքով։ Մարզասրահ մտան էլի երեք աղջիկ և կանգնեցին առաջին շարքում։ Հետո եկան երեք տղա և կանգնեցին չորրորդ շարքում։ Քանի՞ սովորող եղավ մարզասրահում։  

Լուծում 1) 48 + 3 + 3 = 54 Պատասխան՝ 54։

4. Կարինեի ծննդյան օրը մարտի 28-ին է։ Անահիտի ծննդյան օրը մեկ շաբաթ հետո է։ Ե՞րբ է Անահիտի ծննդյան օրը։

Պատասխան՝ Ապրիլի 4։

5. Տուփերից ամեն մեկում տեղավորվում է 5 խաղալիք։ Ամենաքիչը քանի՞ տուփ է հարկավոր 20 խաղալիք տեղավորելու համար։

Լուծում 1) 20 : 5 = 4 Պատասխան՝ 4։

6. Հայկը քայլում էր հոր ձեռքը բռնած։ Երբ հայրը անում էր երեք քայլ, Հայկը անում էր հինգ քայլ։ Դպրոցի դռնից մինչև ցայտաղբյուր հասնելու համար հայրը կատարեց 15 քայլ։ Քանի քայլ կատարեց Հայկը։

Լուծում 1) 15 : 3 = 5 Պատասխան՝ 5։

7.Առաջին դասարանում կա 20 սովորող։ Նախաճաշին առաջին դասարանցիներին խնձորներ տվեցին։ Երեք սովորողներից ամեն մեկը կերավ երեք խնձոր։ Երկու սովորողներից էլ ամեն մեկը կերավ երկու խնձոր։ Մնացածից ամեն մեկը կերավ մեկ խնձոր։ Քանի՞ խնձոր կերան բոլոր առաջին դասարանցիները միասին։

Լուծում 1) 3 x 3 = 9 2) 2 x 2 = 4 3) 20 – 5 = 15 4) 15 + 9 + 4 = 28 Պատասխան՝ 24։

8. Մայրիկների տոնին ընդառաջ Անին պատրաստեց 2 բացիկ։ Ամեն բացիկի վրա նկարեց  3 ծաղիկ։ Ամեն ծաղկի վրա փակցրեց 4 թղթե սրտիկ։
Քանի՞ սրտիկ փակցրեց Անին:

Լուծում 1) 6 x 4 = 24 Պատասխան՝ 24։

9. Անբան Հուռին մեկ օրում ծամում է 3 տուփ ծամոն։ Քանի՞ տուփ ծամոն կծամի մեկ շաբաթում։

Լուծում 1) 7 x 3 = 21 Պատասխան՝ 21։

10. Քաջ Նազարն ամեն հարվածով սատկացնում էր կենդանի ճանճերի կեսին։ Երկու հարվածից հետո մնաց 6 կենդանի ճանճ։ Քանի՞ ճանճ էր եղել սկզբում։

Լուծում 1) 6 x 2 = 12 2) 12 x 2 = 24 Պատասխան՝ 24։

Numbers

One two three four five six seven eight nine ten
eleven twelve thirteen fourteen fifteen sixteen seventeen eighteen nineteen twenty
twenty-one twenty-two twenty-three twenty-four twenty-five twenty-six twenty-seven twenty-eight twenty-nine thirty thirty-one thirty-two thirty-three thirty-four thirty-five thirty-six
thirty-seven thirty-eight thirty-nine forty forty-one forty-two forty-three forty-four forty-five forty-six forty-seven forty-eight forty-nine fifty fifty-one fifty-two fifty-three fifty-four fifty-five fifty-six fifty-seven fifty-eight fifty-nine sixty sixty-one sixty-two sixty-three sixty-four sixty-five sixty-six sixty-seven
sixty-eight sixty-nine seventy seventy-one seventy-two seventy-three seventy-four seventy-five
seventy-six seventy-seven seventy-eight seventy-nine eighty eighty-one eighty-two eighty-three
eighty-four eighty-five eighty-six eighty-seven eighty-eight eighty-nine ninety ninety-one ninety-two
ninety-three ninety-four ninety-five ninety-six ninety-seven ninety-eight ninety-nine one hundred

Գարուն բերող ծիծեռնակը

Լինում է, չի լինում մի ծիծեռնակ է լինում։ Նա շատ ուրախ է լինում։ Երբ ծիծեռնակը ուրախ ծլվլում է ու պտտվում է երկնքում, մարդիկ հասկանում են, որ գարուն է եկել։ Ձյունը սկսում է հալվել, արևը ջերմացնում է, իսկ ծառերը սկսում են ծաղկել։ Օրերը երկարում են և տաքանում։ Արևը սկսում է ավելի ուժեղ ջերմացնել։ Եվ այդ է պատճառը, որ մարդիկ ծիծեռնակի երկնքում երևալը կապուն են գարնան գալու հետ։

Моя семья

Меня зовут Алиса. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня большая семья. У меня есть папа, мама, брат, сестра, бабушка, дедушка. Моего папу зовут Артур, маму — Лена. Мои родители работают. Это мои дедушка и бабушка. У дедушки
большие уши, а у бабушки большие глаза. Они не работают. Это мой младший брат. Его зовут Глеб. Ему 2 года. Он похож на дедушку. Мою сестру зовут Диана. Она умная и весёлая. Ей 5 лет. Она очень любит играть. Я очень люблю свою семью!

Вопросы и задания

1. Как зовут девочку?
Девочку зовут Алиса.

2. В каком классе учится девочка?
Девочка у1. Как зовут девочку?
Девочку зовут Алиса.

2. В каком классе учится девочка?
Девочка училась в третем классе.

3. Напиши о своей семье.