
Իմ սիրելի պաղպաղակը




Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող մեր բոլոր փոքրիկները միշտ լինեն անսահման ուրախ, առողջ և շրջապատված անսպառ սիրով:

Ответьте на вопросы
«Курочка ряба»
· Кто жил вместе с Курочкой Рябой?
— Дед и баба.
· Какое яйцо снесла курочка?
— Золотое яйцо.
· Почему дед и баба не смогли разбить яйцо?
— Потому что яйцо было очень крепким.
· Кто всё-таки разбил яйцо?
— Мышка.
· Как это произошло?
— Мышка бежала, махнула хвостиком, яйцо упало и разбилось.
· Почему дед и баба заплакали?
— Им стало жалко золотоу яйцу.
· Что пообещала им Курочка Ряба?
— Снести простое яичко, не золотое.
· Как ты думаешь, почему простое яйцо лучше золотого?
— Простое яйцо можно съесть и оно полезное, а золотое — только красивое.
«Теремок»
· Кто первым нашёл теремок?
— Мышонок.
· Какие животные жили в теремке? (назови хотя бы 3)
— Мышка, лягушка, ёжик, зайчик.
· Что спрашивали звери, подходя к теремку?
— Кто в тереме живёт?
· Почему звери пускали друг друга жить вместе?
— Потому что они были добрыми и дружными.
· Кто был самым большим зверем?
— Медведь.
· Почему теремок развалился?
— Медведь сел на крышу, и он не выдержал.
· Что сделали звери после того, как теремок сломался?
— Они построили новый теремок.
· Чему учит эта сказка?
— Дружбе, взаимопомощи и тому, что нужно жить дружно.
«Сестрица Аленушка и братец Иванушка»
· Куда шли Алёнушка и Иванушка?
— Они шли искать работу и лучшую жизнь.
· Почему Алёнушка запрещала братцу пить воду?
— Потому что вода из лужиц была заколдованной.
· Из какой лужицы Иванушка выпил воду?
— Из лужицы от козьего копытца.
· В кого он превратился?
— В козлёнка.
· Как Алёнушка заботилась о братце?
— Она любила его, кормила и всегда брала с собой.
· Что случилось с Алёнушкой?
— Злая ведьма утопила её в реке.
· Кто помог спасти Алёнушку?
— Её спасли люди и козлёнок Иванушка.
· Чем закончилась сказка?
— Алёнушка вернулась домой, а Иванушка снова стал мальчиком.
· Как ты думаешь, чему учит эта сказка?
— Слушаться старших, быть добрым и заботиться о близких.

Լինում է չի, լինում մի աղջիկ է լինում: Նրա անունը Նենսի էր։ Նենսին ապրում էր Երևանի կենտրոնում։ Նրա կյանքը շա՜տ զվարճալի էր, որովհետև նա միշտ ժպտում էր և երբեք տխուր չէր լինում։
Մի օր Նենսին որոշեց գնալ անտառ զբոսնելու։ Երբ նա հոգնել էր և ուզում էր տուն վերադառնալ, նրա հետևից մի սոված գայլ սկսեց քայլել։ Նենսին շատ վախեցավ, որովհետև գայլը ցանկանում էր հարձակվել նրա վրա։ Սակայն Նենսին կարատեի մի քանի շարժում գիտեր և կարողացավ պաշտպանվել գայլից։ Այդպես նա հաղթահարեց վտանգը և շարունակեց իր ճանապարհը։
Վերջում Նենսին ապահով հասավ տուն։ Նա մտածեց, թե ինչ կարող էր պատահել, եթե մոռանար իր պաշտպանվելու շարժումները։ Այդ պահին նա հասկացավ, որ միայնակ և առանց պաշտպանիչների անտառ գնալ չի կարելի։ Այդ օրվանից Նենսին դարձավ ավելի ուշադիր և զգուշավոր, իհարկե, մնալով նույն ուրախ և զվարճալի աղջնակը։

Վարդ, մարդու կողմից աճեցվող, Մասրենի կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։
(«Մյունհաուզենի արկածները» գրքից)
Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս
ամենից առաջ ես էի գնում: Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի: Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ: Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել: Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:
Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:
Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ
վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի
մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո
վազել մոտիկ դաշտը:
-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:
-Արածում է: Չի կարող պատահել:
-Ինքներդ տեսեք:
Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա
ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:
Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ
ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:
Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ
արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա: Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Տաճիկ – արագավազ
2․ Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:
Պատերազմում, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս
ամենից առաջ ես էի գնում: Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռվից հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի ձայն լսեցի: Ես զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ: Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի լիճ էր գոյացել: Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է: Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց: Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:
-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:
-Արածում է: Չի կարող պատահել:
-Ինքներդ տեսեք:
Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա
ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում արածում էր:
Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ
ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:
3․ Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,
սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
1․ Ձիերը կարողանում են կանգնած քնել, եթե վզի համար հենարան ունեն:
2․ Ձիերի տարիքը կարելի է որոշել ատամներին նայելով:
3․ Ամենաերկար ապրած ձին ապրել է 62 տարի, նրա անունն է Օլդ Բիլլի:
4․ Մարդիկ ասում են, որ ձիերը հաճախ են ծիծաղում, բայց իրականում, երբ նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ծիծաղում են, նրանք իրականում ուղղակի հոտ են քաշում:
5․ Ձիերն այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են անկեղծ ընկերություն անել: Prostozoo-ն պատմել է մի քանի հետաքրքիր փաստեր 2014թ. խորհրդանիշ կենդանու մասին:
4․ Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.
օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…
Թշնամի – թշնամանալ
Կռիվ – կռվել
Կատաղի – կատաղանալ
Ջուր – ջրել
Ծարավ – ծարավել
Կես – կիսել
5․ Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:
Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի – Իմ ետևից ջրի ձայն լսվեց։
Ես ապշեցի – Ես ուղղակի ապշեզի։
Արածում է – Կովերը դաշտում արածում են։
Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր – Նա արածում էր։
6․ Տրված բառակապակցություններն գրի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ
Ձիերի խումբ – երամակ
Որս անող մարդ – որսորդ
Բույսով կերակրվող – բուսակեր
Ձիու ձագ – քուռակ
Հրաման տալ – հրամանել
Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ
(տեղեկատվական)
Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիքի ներկայացուցիչներ են։ Հայտնի է նապաստակների մոտ 50 տեսակ: Տարածված են բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։
Մարմնի երկարությունը 50-60 սմ է, կենդանի զանգվածը՝ 4-7 կգ։ Ականջները երկար են, պոչը՝ կարճ։ Հետին վերջավորությունները երկար են առջևիններից։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Նապաստակներն ունենում են 3–6 ձագ, որոնք ծնվում են բաց աչքերով, աղվամազածածկ, շարժվելու ունակ և մի քանի օր անց կարողանում են ինքնուրույն սնվել: Տարվա ընթացքում նապաստակները ձագ են ունենում 2-3 անգամ: Նապաստակի կաթը շատ սննդարար է. 6 անգամ ավելի յուղալի է, քան կովի կաթը. այնպես որ 1 անգամ կերակրվելուց հետո ձագը 3–4 օր կուշտ է լինում: Իսկ 3–4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել: Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում: Սակայն դա այդպես չէ. արժե տեսնել, թե նա ինչպես է երկար ցատկերով, ասես գետնատարած, երկար ականջները մեջքին սեղմած առաջ նետվում և փախչում որսկան շներից: Ցատկելով մեկ հետ, մեկ կողք՝ խառնում է հետքերը, ապա հեռանում է ու թաքնվում: Զուր չէ, որ նապաստակին «շլդիկ» են ասում. նա ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլև մի քիչ էլ՝ հետևը: Ականջները նույնպես շրջվում են չորս կողմ, և գլուխը պտտելու կարիք չի լինում:
Նապաստակները տարածված են ամենուրեք, բացի Մադագասկար կղզուց, Հարավային Ամերիկայի հարավային շրջաններից և Անտարկտիդայից: ՀՀ-ում ամենուրեք հանդիպում
է անդրկովկասյան գորշ նապաստակը:
Հարցեր և առաջադրանքներ