Ալարկոտ նապաստակը
Լինում է, չի լինում մի նապաստակ է լինում։ Նա անուն չուներ, բայց նրան անվանում էին Ալարկոտ նապաստակ, որովհետև նա շա՜տ էր ալարում ինչ-որ բան անել։ Մի օր Ալարկոտ նապաստակը որոշեց գոնե մեկ անգամ տնային առաջադրանքներն անել, բայց նա այնքան տարվեց մուլտֆիլմով, որ իր մոտ ոչինչ չստացվեց։
Ութոտնուկ նապաստակը – Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
«Մյունհաուզենի արկածները» գրքից
Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։
Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։
Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։
Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։
Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։
Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական
ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։ Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։ Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ)
բառերը:
Զարմանալի – սովորական
Արտասովոր – հասարակ
Վազել – քայլել
Հավատարիմ – դավաճան
Ընկնել – ելնել
2․ Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:
Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։ Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։
3․ Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը:
Նա ուներ։
Ես վազում էի։
Իմ մեդիահմտությունները
Մարտահրավեր ընկերոջս կողմից
1․ Ցույց տուր ինչպես օգտագործել 3D paint։
Ինչպես օգտվել 3D Paint – ից
2․ Գրիր 10 փաստ պանդաների մասին։
1․ Պանդաների սննդակարգի 99 տոկոսը կազմված է բամբուկից, սակայն այն այդքան էլ օգտակար չէ պանդաների համար:
2․ Պանդաների պոպուլյացիան վայրի բնության գրկում կազմում է 2000 կենդանի:
3․ Բոլոր պանդաներն աշխարհի տարբեր վայրերում բերվել են Չինաստանից:
4․ Պանդաները կարող են օրական մինչև 40 անգամ կեղտոտել:
5․ Փոքրիկ պանդաները սովորություն ունեն ուտելու իրենց մայրիկի կղանքը:
6․ Արևմուտքում պանդաների մասին առաջին անգամ լսել են 1869-ին, երբ ֆրանսիացի միսիոները պանդայի մորթի է նվեր ստացել:
7․ Էգ պանդաները բեղմնավորվել կարող են միայն տարվա մեջ 3 օր:
8․ Չորսոտանի կենդանի է։
9․ Ամեն մի ոտք ունի 6 մատ։
10․ Ունի 42 հզոր ատամներ։
Հետաքրքիր փաստեր – եղջերուների – մասին
Արտասովոր եղջերուն – Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
«Մյունհաուզենի արկածները» գրքից
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ
անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի
պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ
տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն
անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ,
որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Հրաշք – զարմանալի
Ճանապարհ – ճամփա
Իսկույն – անմիջապես
Ամուր – ամրակուռ
Բուսնել – ծլել
Խոշոր – մեծ
2. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:
Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
3. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:
Հրացանը թնդաց,բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց։
Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:
Նշան բռնեցի, արձակեցի և եղջերուն անկենդան գետնին ընկավ։
5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:
Իմ կարծիքով կենդանիներին սպանելը շա՜տ վատ բան է։
6. Շարունակի՛ր հորինել:
Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ
կանգնեցրել։ Ես ահավոր վախեցած էի, որովհետև ինձ մոտ անրաժեշտ պարագաներ չկային, իսկ առանց անրաժեշտ պարագաների ես անտառ գնալ չէի կարող։ Հետո ես նորից քնեցի, քանի որ մտածեցի, եթե քնեմ, կհայտնվեմ իմ աշխարհում և հենց այդպես էլ եղավ։
Մաթեմատիկական մարտահրավեր ընկերոջս
1․ Ճիշտ դասավորիր լուցկին

2․ Լուծի՛ր խնդիրը
ա) Լևոնը ուներ 50 հատ խնձոր, իսկ Նենսին՝ 150 հատ։ Նենսին Լևոնին տվեց 80 խնձոր։ Քանի՞ խնձոր մնաց Նենսիի մոտ։
բ) Ալեքսանն ու Նարեն միասին ունեին 9 խաղաքարտ։
Նրանք փորձեցին քարտերը հավասար բաժանել իրար միջև։ Յուրաքանչյուրը ստացավ 4-ական խաղաքարտ, բայց 1 խաղաքարտ ավել մնաց։
Որպեսզի խաղն ավելի արդար լինի, նրանք իրենց ընկերուհի Նենսիին էլ հրավիրեցին խաղալ։ Նենսին համաձայնվեց, և երեքով նորից հավասար բաժանեցին բոլոր 9 խաղաքարտերը։
Քանի՞ խաղաքարտ տվեց Նենսին ամեն մեկին։
Իմ լողավազանի էսքիզը

Վիրտուալ հանրադիտարան
Բարև ձեզ: Ես Նենսի Ղարիբյանն եմ: Ես այսօր իմ դասարանցիների հետ վիրտուալ ակնոցներով դիտել եմ շատ հետաքրքիր ֆիլմեր: Առաջին ֆիլմը պատմում էր ջրային կենդանիների մասին, հետո տիեզերքի մասին մի ֆիլմ և վերջինը Ջինի մասին էր։ Այն շա՜տ հետաքրքիր էր, ինձ դա շա՜տ դուր եկավ: Սա առաջին անգամն էր, որ ես այդ ակնոցները ֆիլմեր դիտեցի։